ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Սերժ Սարգսյանը փնտրտուքի մեջ է

Սերժ Սարգսյանը փնտրտուքի մեջ է
09.10.2015 | 01:26

Մինչ ՀՀԿ-ում գլուխ են «ջարդում» հստակ իմանալու համար, թե ի վերջո, Սերժ Սարգսյանն ում նկատի ուներ, երբ ասում էր՝ «Ես կարող եմ կանխատեսել՝ ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», մեկ այլ հարթությունում այլ զարգացումներ են տեղի ունենում: Սահմանադրական փոփոխություններին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը, իհարկե, ցանկության դեպքում կարող է մնալ բարձրագույն իշխանության առանցքային պաշտոններից մեկում, սակայն իր տեղեկության համաձայն, նա որոշել է «երեքում» էլ չլինել: Այսինքն, ո՛չ նախագահ, ինչը բնական է, ո՛չ վարչապետ, ո՛չ էլ ԱԺ նախագահ: Սակայն նա հիմա զբաղված է այդ կարևոր պաշտոններում իր կողմից «կառավարվող» մարդկանց փնտրտուքով: Առայժմ, ըստ նույն աղբյուրի, այս գործընթացը շատ նրբորեն ու անաղմուկ է կատարվում, նույնիսկ սեփական կուսակիցներից աննկատ: Չնայած այս հանգամանքին, մեծ է հավանականությունը, որ շախմատ խաղալու սիրահար նախագահը վերջին պահին «ձիով քայլ» անի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ